Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

Ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողները պետության աջակցությամբ կարող են ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանինիներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքի 50%-ի չափով տնտեսվարողին կտրվի փոխհատուցում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ 

Մեկ  տոհմային կենդանու առավելագույն գինը, եթե ձեռք է բերվում Հանրապետության ներսում, սահմանվել է 300 հազար ՀՀ դրամ, իսկ արտերկրից ներկրման դեպքում՝ 450 հազար ՀՀ դրամ։ Շահառուն կարող է ձեռք բերել նվազագույնը 5 գլուխ, իսկ առավելագույնը՝ 300 գլուխ կենդանի։

Մանրամասները՝  https://mineconomy.am/page/3154