Աշխատանք կա՞ Հայաստանում, թե՞ ոչ․ մարդը աշխատանք է փնտրում

Աշխատանք կա՞ Հայաստանում, թե՞ ոչ․ մարդը աշխատանք է փնտրում

ՀՀ-ում ավելի քան 80.000 մարդ աշխատանք է փնտրում:

 Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների ընհանուր թիվը 80.438 է, որից՝ 52.352-ը՝ կանայք,  28.068-ը՝ տղամարդիկ, իսկ 15.658-ը երիտասարդներ են։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 11 %-ով ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում այս պահի դրությամբ առկա է ավելի քան 3,300 թափուր աշխատատեղ (հղումը՝ https://bit.ly/3NrgJsl

Հարթակում ներկայացված  են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։
Հարթակում գրանցված տվյալների համաձայն առավել պահանջարկ ունեն հետևյալ մասնագիտություններն իրենց միջին աշխատավարձով՝

Բանվոր – 150.000 դրամ  (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Ադմինիստրատոր – 120.000 դրամ (պահանջարկը՝ Երևան)

Առաքիչ – 90.000 դրամ (պահանջարկը՝ Երևան)

Առաքիչ-վարորդ – 150.000 դրամ (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Բարմեն – 150.000 դրամ (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Դեղատան աշխատող – 70.000 դրամ (պահանջարկը՝ Երևան)

Խոհանոցի աշխատող – 50.000 դրամ (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Բետոնագործ – 200.000 դրամ (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Անասնաբույժ – 70.000 դրամ (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Ավտոլվացող – 100.000 դրամ (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Գինեկոլոգ – 120.000 դրամ (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Թերապևտ – 250.000 դրամ (պահանջարկը՝ Երևան, մարզեր)

Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցի միջոցով՝ https://bit.ly/3QDtn9W ։