Մարտին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով

Մարտ ամիսը 3-4 աստիճանով կլիմայական նորմայից տաք է լինելու: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հանրապետության ցածրադիր գոտիներում տասը օրվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճանի: Հովտային և նախալեռնային գոտիների գյուղատնտեսներին մոնիթորինգի կենտրոնը խորհուրդ է տալիս սկսել թաղված այգիների այգեբացի պրոցեսն ու ծառերի էտը:

Աղբյուրը՝ 1lurer.am