Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ապագա ծրագրերը։ Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հաստատուն օդային հաղորդակցության, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։

Քննարկվել են նաև այլ ենթակառուցվածքների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև իտալական ինժեներական, շինարարական, նախագծային և խորհրդատվական ընկերությունների հետ գործակցության հետ կապված հարցեր։