2025թ.-ի հունվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 17․7%-ով

2025թ.-ի հունվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 17․7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 1,817.9 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 17․7%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 3․5%-ով և կազմել 842.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 13.0%-ով և կազմել 137.7 տոննա։