Պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունն այսօր ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևանի Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան 64/14 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել մրցույթով՝ դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 409 256 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 76 579 800 ՀՀ դրամ է: Որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2027 թ. հունվարի 22-ը կազմակերպվելու են հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։