Բավրա բնակավայրում կրթահամալիր կկառուցվի

Բավրա բնակավայրում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն այսօրվա նիստում  ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ կրթահամալիրի կառուցման ծրագրի իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Բավրա բնակավայրում դպրոցի շենքի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Նորմատիվային պահանջներին համապատասխան՝ 144 աշակերտի և 80 նախադպրոցական տարիքի երեխայի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման արդյունքում կապահովվի կրթության զարգացումը տվյալ բնակավայրում, էականորեն կբարելավվեն պայմանները, որոնք կնպաստեն ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: