Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչների հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ փոխադարձ առևտրի և ներդրումների, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի զարգացման միջոցով:
Անդրադառնալով համագործակցության հնարավոր նոր ուղղություններին՝ կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկա քայլերի և համագործակցության հետագա ձևաչափերի վերաբերյալ: