Վրաստանի առեվտրաշրջանառությունը 2021թ․ և աշխարհաքաղաքական նոր իրողությունների ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա

Վրաստանի առեվտրաշրջանառությունը 2021թ․ և աշխարհաքաղաքական նոր իրողությունների ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա

 

  Վերջին տարիներին Վրաստանը մեծ ջանքեր է ներդնում նոր շուկաներ իր արտադրանքի արտահանման և ծավալների մեծացման առումով: Եթե համեմատենք Վրաստանի և Հայաստանի քաղաքականությունն այդ ոլորտում, պետք է նշել, որ մեր հարևաններն առավել արդյունավետ են գործում: Բացի ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ առևտրի գոտու համաձայնագրից Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել Չինաստանի, Թուրքիայի, Եվրոպական երկրների ազատ առևտրի միության (EFTA) և ԱՊՀ երկրների հետ: Վրաստանի իշխանություններն Ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել նաև Հոնկոնգի, ինչպես նաև Հնդկաստանի հետ։

 Վրաստանի արտահանման գլխավոր խնդիրներից է դեռևս ապրանքների դիվերսիֆիկացումը, քանի որ արտահանման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն պղնձի հանքաքարն ու խտահանքը, ֆերրո-համաձուլվածքներն ու կիսաֆաբրիկատ ոսկին, որոնք 2021թ. ապահովել են ընդհանուր արտահանման մոտ 32 տոկոսը: Մեծ տեղ ունի նաև ավտոմեքենաների վերարտահանումը, որը 2021թ. կազմել է ընդհանուրի 10.8 տոկոսը: Այս ուղղությամբ բավականին առաջընթաց կա, քանի որ 2014թ. ավտոմեքենաների վերարտահանման ցուցանիշն ընդհանուր արտահանման մեջ կազմում էր 19 տոկոսը: Վերջին տարիներին Վրաստանից ակտիվորեն աճում են ծխախոտի, կշռված դեղորայքի, սպիրտային խմիչքների և գինու արտահանման ծավալները: Վրաստանը գինիներ է արտահանում մոտ 60 երկիր։ Վրացական գինու խոշորագույն սպառողներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան և Չինաստանը:

  Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության թույլ կողմերից է ընդհանուր հաշվեկշռի բացասական մեծ ցուցանիշը: 2021թներմուծումը գերազանցել է արտահանմանը մոտ 2.4  անգամ (արտահանումը՝ 4 մլրդ 242 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 10  մլրդ 73 մլն դոլար)։ 2021թՎրաստանից արտահանման ցուցանիշը գերազանցել է 2020թմոտ 27 տոկոսով։

2021թ Վրաստանի 10  առաջնային առևտրային գործընկերներին բաժին է հասել ողջ առևտրաշրջանառության 69.5 տոկոսը։ Վրաստանի առաջին առևտրային գործընկերը Թուրքիան է՝ 2 մլրդ 145 մլն դոլար առևտրաշրջանառությամբ, որին հաջորդում են Ռուսաստանը՝ 1 մլրդ 638 մլն, Չինաստանը՝ 1 մլրդ 480 մլն, Ադրբեջանը՝ 1 մլրդ 136 մլն, ԱՄՆ-ը՝ 8199 մլն, Ուկրաինան` 758.9  մլն, Հայաստանը՝ 6751 մլն, Գերմանիան՝ 5532 մլն, Բուլղարիան՝ 4326 մլն և Իտալիան՝ 3066 մլն դոլարով։

2021թ Վրաստանից ամենամեծ արտահանում է իրականացվել դեպի Չինաստան, որը կազմել է 6155 մլն դոլար, և 2020թցուցանիշը գերազանցել է 29 տոկոսով (477.2 մլն)։ Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ արտահանվել է 610 մլն դոլարի արտադրանք՝ 383 տոկոս ավելի, քան 2020թ՝ 441.1 մլն։ Երրորդ տեղում Ադրբեջանն է, որտեղ արտահանվել է 531 մլն դոլարի արտադրանք՝ 20.5 տոկոսով ավելի, քան 2020թ (441.2 մլն): Այնուհետև հաջորդում է Թուրքիան՝ 322.2 մլն, 69.1 տոկոսով ավելի, քան 2020թ՝ 190.5 մլն։ Ուկրաինա արտահանումը կազմել է 307.3 մլն՝ 41.3 տոկոսով ավելի, քան 2020թ՝ 217.5 մլն։ Հայաստան արտահանման ցուցանիշը, ի տարբերություն 2020թ․, բարելավվել է 36.9 տոկոսով և  հասել  256.7 մլն դոլարի։ Բուլղարիա արտահանումը կազմել է 2539 մլն դրամ՝ 18.8 տոկոսով պակաս, քան 2020թ՝ 3127 մլն դոլար։ ԱՄՆ արտահանումը 2021թկազմել է 1946 մլն դոլար՝ 1432 տոկոսով ավելի, քան 2020թ՝ 804 մլն դոլար։ Ղազախստան արտահանումը 2021թ, ի տարբերություն 2020 թվականի, աճել է մոտ 2 անգամ և կազմել 961 մլն դոլար (2020թ` 47.6 մլն դոլար)։ Իսպանիա արտահանումն աճել է 6.7 տոկոսով և կազմել 89.3 մլն դոլար։

  2022թհունվար-ապրիլին  Վրաստանից դեպի Չինաստանի Հանրապետություն արտահանման ցուցանիշներն ավելի են բարելավվել։ Եթե  2021թ Չինաստանին էր բաժին հասնում արտահանման 14.5 տոկոսը, ապա 2022թ առաջին չորս ամիսներին այդ ցուցանիշը հասել է 18.3 տոկոսի։ 2022թապրիլին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, արտահանումն աճել է 46.3 տոկոսով։

  Ռուս-ուկրաինական ճգնաժամը 2022թհունվար-ապրիլ ամիսներին արդեն իսկ  ազդեցություն է ունեցել Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության վրա, մասնավորապես նվազել են Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները։

  Ըստ այդմ, 2022թ մարտին կանխատեսվում էր, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով սեփական արտադրության ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ կարող են ծագել Վրաստանում։ 2021թՎրաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմել է 1 մլրդ 638 մլն դոլար, և այս ցուցանիշով Ռուսաստանը Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերն է հանդիսացել։ 

Վերջին տարիներին Վրաստանից դեպի Ռուսաստան արտահանումը կայուն կերպով աճում է, և բացառություն չէ նաև 2021թ,  արտահանումն աճել է  38,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.8 տոկոսով։ 2021թՎրաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 107,4 հազար տոննա հանքային և քաղցրահամ ջուր, մինչև 105 հազար տոննա ֆեռոհամաձուլվածք, 38,4 հազար տոննա բնական խաղողի գինի և մոտ 25 հազար տոննա միրգ և այլ ապրանքներ՝ 610 մլն դոլար ընդհանուր արժեքով։ 

Հաշվի առնելով նաև դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալների մեծ մասնաբաժինը՝ Վրաստանը չի միացել ԵՄ և ԱՄՆ կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներին, և դրա շնորհիվ է, որ 2022թհունվար-մայիսին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները ոչ միայն չեն նվազել,այլև ավելացել են 3.6  տոկոսով՝ 202.7 մլն դոլարից հասնելով 210.6 մլն դոլարի։ Սակայն այլ տարածաշրջաններ վրացական արտահանման մեծացմամբ պայմանավորված՝ Վրաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության չափաբաժինը, ի տարբերություն 2021թ14.5 տոկոսի, նվազել է մոտ 4.5 տոկոսային կետով և հասել 10 տոկոսի։

 

  Ի տարբերություն Չինաստանի, որտեղ հիմնականում արտահանվում է պղնձի հանքաքար և խտանյութեր, թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր, Ռուսաստանի Դաշնություն արտահանվող արտադրատեսակներում գերակշռում են թարմ խաղողի գինին, բնական կամ արհեստական և գազավորված ջրերը, ոգելից խմիչքները, գյուղատնտեսական թարմ մրգերը։ Առավել բարձր է ռուսական շուկայից վրացական գինու արտահանման կախվածությունը։ 2021թվրացական  գինու արտահանման ծավալն աճել է 13,8 տոկոսով։ Այս ոլորտում ներգրավված ավելի քան 420 վրացական ընկերություններ արտասահմանյան շուկաներ են մատակարարել ավելի քան 100 միլիոն շիշ՝  239 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ինչը 5,6 տոկոսով ավելի է, քան 2020թ։ Սակայն, եթե 2013թՌուսաստանին բաժին է ընկել Վրաստանից գինու ընդհանուր արտահանման 44 տոկոսը, ապա 2021թայդ ցուցանիշը հասել է 55 տոկոսի։

Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և որպես դրա հետևանք՝ գնողականության անկումն այս պարագայում կարող են նվազեցնել Ռուսաստանի Դաշնությունում վրացական գինիների սպառումը, իսկ դա զգալի հարված կարող է լինել Վրաստանի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության համար։ Վրացի գինեգործների համար խնդրահարույց է նաև ուկրաինական շուկայի կորուստը, քանի որ Ռուսաստանից հետո այն հանդիսանում է վրացական գինիների խոշորագույն սպառողներից մեկը։ Այնուամենայնիվ, վրացի գինեգործների համար ամենահուսադրողն այն փաստն է, որ դեպի Մեծ Բրիտանիա և ԱՄՆ արտահանումը զգալիորեն աճել է, և որ վրացի գինեգործները մուտք են գործել նոր արևմտյան շուկաներ, ներառյալ Կանադա, Չեխիա և Շվեդիա։ Վերջին տարիներին վրացական գինու խոշորագույն սպառող է համարվում նաև Չինաստանը։

  Ռուսաստանը մնում է Վրաստանին հացահատիկի ամենամեծ մատակարարը։ 2021թՌուսաստանի Դաշնությունից ներկրվել է 337,7 հազար տոննա ընդհանուր քաշով ցորեն, 319,2 հազար տոննա նավթային գազ, 224,7 հազար տոննա նավթ և նավթամթերք, մոտավորապես 28,4 հազար տոննա արևածաղկի ձեթ և այլ ապրանքներ՝ 1 մլրդ 28 մլն դոլար ընդհանուր արժեքով։

       Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված պատժամիջոցները հնարավոր է ավելացնեն ռուս զբոսաշրջիկների այցելությունները Վրաստան։ Վերջին տարիներին զբոսաշրջային այցելությունների թվաքանակով ռուսները թուրքերից հետո երկրորդ տեղն էին զբաղեցնում։ Այս պարագայում ևս Վրաստանը կարող է բավականին  մեծ ֆինանսական օգուտներ քաղել, ունենալ և հավելյալ աշխատատեղեր ստեղծել  (զբոսաշրջության ոլորտում է զբաղված երկրի աշխատուժի մոտ 10 տոկոսը)։

 Ռուս-ուկրաինական ճգնաժամը լուրջ ազդեցություն է ունեցել նաև Վրաստանից  դեպի Ուկրաինա արտահանման ծավալների վրա, որը 2022թհունվար-մայիսին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, նվազել է 45 տոկոսով և հասել 64.5 մլն դոլարի։ Այսպիսի նվազումը կարող է հարվածել մի շարք զգայուն ոլորտների, քանի որ Ուկրաինան լուրջ տեսակարար կշիռ ուներ վրացական արտահանման մեջ, և այդտեղ գերակշռում էին թարմ խաղողի գինին, ոգելից խմիչքները, բնական կամ արհեստական և գազավորված ջրերն ու այլ արտադրատեսակներ։

  2022թ հունվար-մայիսին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալների ոչ մեծ աճը և Ուկրաինա արտահանման ծավալների նվազումը Վրաստանը կարողացել է փոխհատուցել ոչ միայն  Չինաստան արտահանման ծավալների աճով, որը կազմել է 35.5 տոկոս և հասել 362.8 մլն դոլարի, այլև ԵՄ երկրներ, ԱՄՆ և Թուրքիա բավականին մեծ արտահանման մեծացմամբ։ Մասնավորապես ԵՄ երկրներ արտահանումն աճել է մոտ 40 տոկոսով, ԱՄՆ արտահանվող ապրանքները դոլարային արտահայտությամբ 2022թհունվար-մայիսին, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, աճ է արձանագրել մոտ 2.7 անգամ և հասել է 142.9 մլն դոլարի, իսկ Թուրքիա արտահանումն այդ նույն ժամանակահատվածում աճել է 46 տոկոսով և հասել 194.6 մլն դոլարի։

Վրաստանը 2022թհունվար-մայիս ամիսներին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, 114 տոկոսով բարելավել է նաև դեպի Ադրբեջան արտահանման ցուցանիշները, իսկ Հայաստանի Հանրապետություն արտահանման ծավալներն ավելի էական են աճել՝ մոտ 1.9 անգամ և հասել 148.8 մլն դոլարի։ Հարկ է նշել, որ 2022թհունվար-մայիս ամիսներին Ադրբեջանը, շրջանցելով Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի համար դարձել է արտահանման առումով իր նշանակությամբ 2-րդ երկիրը։