Աշխատանքային քննարկում՝ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների ու խոցելի այլ խմբերի վերաբերյալ

Աշխատանքային քննարկում՝ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների ու խոցելի այլ խմբերի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, ինչպես նաև արձագանքման արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր․ ներկայացվել են կանխարգելման, հայտնաբերման, նույնականացման և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման ընթացակարգերը։  

Աշխատանքային հանդիպման շրջանակում պատասխանատու գերատեսչությունները ներկայացրել են իրենց լիազորությունների շրջանակում տարվող աշխատանքները՝ անդրադարձ կատարելով նաև դեպքերի կանխարգելման և բացահայտման  ուղղությամբ գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։ 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է համատեղ հանրային իրազեկման բարձրացման կարևորությունը` նախանշելով առաջիկա աշխատանքների ուղղությունները: