ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 138,509.2 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19.7% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

  • Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 14.9%-ով և կազմել 40,683.7  մլն ՀՀ դրամ։
  • Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 223․6%-ով և կազմել 24,606.7 մլն ՀՀ դրամ։
  • Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 17․4%-ով և կազմել 10,879.8 մլն ՀՀ դրամ։
  • Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 256․3%-ով և կազմել 4,195.7 մլն ՀՀ դրամ։
  • Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 32.8%-ով և կազմել 81.4 մլն ՀՀ դրամ։
  • Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 71․3%-ով և կազմել 88.5 մլն ՀՀ դրամ։
  • Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 6,063.3%-ով և կազմել 4,382.1 մլն ՀՀ դրամ։
  • Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 21.3%-ով և կազմել 929.5 մլն ՀՀ դրամ։
  • Կրթության ոլորտի ծախսերը աճել են 63.1%-ով և կազմել 1, 539.0 մլն ՀՀ դրամ
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 20․1%-ով և կազմել 51,122.8 մլն ՀՀ դրամ։