Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հատել է վերջին 2 տարվա նվազագույն շեմը

Եվրոգոտու տնտեսության վիճակի, ԱՄՆ կողմից սահմանված նոր մաքսատուրքերի և Եվրոպական ԿԲ-ի ու Դաշնային պահուստային համակարգի միջև տարաձայնությունների ֆոնին եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արձանագրել է վերջին ավելի քան երկու տարվա նվազագույն ցուցանիշը։
Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է ևս 0,9%-ով՝ հասնելով 1,02 դոլարի, ինչը 2022 թվականի նոյեմբերի 21-ից ի վեր արձանագրված նվազագույն ցուցանիշն է։
Ընթացիկ տարվա սկզբին եվրոյի դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակում էր թուլանալ` պայմանավորված եվրոգոտու տնտեսական հեռանկարների, քաղաքական անկայունության և Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի միջև դրամավարկային քաղաքականության տարաձայնություններով:
Եվրո-դոլար հարաբերակցությունը 2024թ. սեպտեմբերին արձանագրված առավելագույն EUR/USD=1.12 մակարդակից ավելի քան 9% անկում գրանցեց։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ամրապնդեց դոլարի դիրքերը, ավելի սրելով նոյեմբերից սկսված եվրոյի թուլացման գործընթացը: