Մասնակցություն՝ JICA-ի տարեկան հաշվետու ժողովին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը մասնակցել է Հայաստանի JICA՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության ծրագրի շրջանավարտների գործունեության տարեկան հաշվետու ժողովին։
Գոռ Մարգարյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մասնակցել է Ճապոնիայի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում անցկացված «Ճանապարհների սպասարկում» թեմայով դասընթացին՝ ծանոթանալով ճանապարհների սպասարկման և ճանապարհաշինության ոլորտում առաջատար փորձին։
Տարեկան հաշվետու ժողովի ընթացքում Գոռ Մարգարյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով JICA-ի հետ համագործակցության արդյունքները։
Նշենք, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության ծրագրի կողմից Ճանապարհային դեպարտամենտին տրամադրվել է մինի դրամաշնորհ՝ ճանապարհների գծանշման աշխատանքների վերահսկման արդյունավետության բարձրացման նպատակով։ Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել գծանշման հաստությունը ստուգող սարքեր։