Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվարին կազմել է 190 547.0 մլն դրամ

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվարին կազմել է 190 547.0 մլն դրամ

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվարին կազմել է 190 547.0 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2024 թվականի հունվարի համեմատ նվազելով 10.4%-ով, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 41.3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման գծով արտադրանքի ծավալն այս տարվա առաջին ամսում կազմել է 34084,4 մլն դրամ (2024թ. հունվարի համեմատ անկումը` 9,3%), վերամշակող արդյունաբերության ծավալը՝ 115 793.5 մլն դրամ (անկումը՝ 16,2%)։

Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և մաքրված օդի մատակարարման ծավալը կազմել է 38 273,9 մլն դրամ (աճը՝ 9,9%), իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 31,501,6 մլն դրամ (0,2% անկում)։

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում 2025 թվականի հունվարին ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերությանը` 60,8%: Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և մաքրված օդի մատակարարման մասնաբաժինը կազմում է 20.1%, հանքարդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը` 17.9%, իսկ ջրամատակարարումը, կոյուղագիծը, թափոնների կառավարումը և մաքրումը` 1.2%: ($1 - 394,58 դրամ)