ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատաժամանակը կրճատելու օրինագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը:
Այդ նպատակով աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։