Գործադուլի պատճառով Գերմանիայի գրեթե բոլոր օդանավակայաններում աշխատանքի խափանում է սպասվում

Գերմանիայի գրեթե բոլոր օդանավակայաններին, այդ թվում՝ երկրի խոշոր օդային հանգույցներին Ֆրանկֆուրտում, Մյունխենում և Բեռլինում, երկուշաբթի օրը աշխատանքի խափանումներ են սպառնում այն բանից հետո, երբ Ver.di արհմիությունը կոչ է արել ցամաքային անձնակազմին, ուղեբեռի սպասարկման և անվտանգության ծառայության աշխատակիցներին մեկօրյա գործադուլ սկսել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Սպասվում են թռիչքների լուրջ սահմանափակումներ, այդ թվում՝ մեծ թվով չվերթների չեղարկումներ։
Ինչպես ասվում է արհմիության տարածած հայտարարության մեջ, գործադուլը սկսվելու է կիրակի երեկոյան և ավարտվելու 24 ժամ հետո:
Համբուրգի օդանավակայանն արդեն փակ է գործադուլի պատճառով։
«Գործադուլներն ամբողջ երկրին զրկում են օդային հաղորդակցությունից: Մենք կոչ ենք անում Ver.di-ին հաշվի առնել ուղևորների շահերը և խաղաղ լուծում փնտրել բանակցությունների սեղանի շուրջ,- նշել է ADV օդանավակայանների ասոցիացիայի կառավարիչ տնօրեն Ռալֆ Բեյզելը:
Արհմիության պահանջները ներառում են աշխատավարձի բարձրացում, արձակուրդային օրերի թվի մեծացում և ժամանակավոր պայմանագրերի սահմանափակումներ: