2025թ. հունվար-փետրվարին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%

2025թ. հունվար-փետրվարին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%

Սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում 2025թ. հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. փետրվարը 2024թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%: Այս մասին հայտնում է ՀՀ Վիճակագրության կոմիտեն։ 

Հանրապետության դիտարկվող 4 քաղաքներում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.4%-ով, 4-ում գրանցվել է 0.4-0.1% գնանկում, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով

Սննդամթերքի գներ
2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.9%-ով, 3-ում գրանցվել է 0.7-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:  Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.7%-ով:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ: Մարգարինի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի և «Իշխան» ձկնատեսակի գներն աճել են և 4.6% և 17.7%- ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 4.3%-ով: Թեյի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով:

Միաժամանակ, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% և 0.6%-ով: Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%- ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ։