ԱՄՆ-ն աշխատում է ռուսական պատժամիջոցների մեղմացման ուղղությամբ․ Bloomberg

ԱՄՆ-ն աշխատում է ռուսական պատժամիջոցների մեղմացման ուղղությամբ․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներն արդեն աշխատում են ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման տարբերակների վրա՝ ներառյալ նավթի գների սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

2022 թվականի դեկտեմբերին G7-ի երկրները, ԵՄ-ն և Ավստրալիան (հետագայում միացավ Շվեյցարիան) ռուսական նավթի գների առավելագույն չափ սահմանեցին՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց։ 2023 թվականի փետրվարին այն տարածվեց նաև նավթամթերքների վրա։