Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի 232,839.8 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2025թ․-ի հունվարին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 46%-ով և կազմել՝ 86,786.0 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 36%-ով և կազմել՝ 63,941.9 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 72․7%-ով և կազմել՝ 17,988.1 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 17․3%-ով և կազմել՝ 16,368.9 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 12․1%-ով և կազմել՝ 10,970.1 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 56․9%-ով և կազմել՝ 3,624.3 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 22․4%-ով և կազմել՝ 5,231.0 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 13․6%-ով և կազմել՝ 6,520.7 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 19․4%-ով և կազմել՝ 15,431.3 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 1․6%-ով և կազմել՝ 5,977.5 մլն ՀՀ դրամ։

Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է 0 մլն ՀՀ դրամ։