Չինաստանում սպառողական գները փետրվարին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ նվազել են

Չինաստանում սպառողական գները փետրվարին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ նվազել են

Փետրվարին Չինաստանում սպառողական գները տարեկան կտրվածքով նվազել են 0.7%-ով։ Այս մասին ասվում է երկրի պետական ​​վիճակագրական ծառայության զեկույցում։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում սա առաջին գնանկումն է:

Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում ակնկալում էին 0.5% կրճատում: Հունվարին գնաճը կազմել է 0.5%։

Անցյալ ամիս Չինաստանում պարենային ապրանքների գները նվազել են 3.3%-ով, դրա հիմքում թարմ բանջարեղենի գների 12.6% անկումն է։ Ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.1%-ով, կրթական և տրանսպորտային ծառայությունները՝ համապատասխանաբար 0.5%-ով և 2.5%-ով։ Բժշկական ծառայությունները թանկացել են 0.2%-ով:

Սպառողական գներն՝ առանց սննդամթերքի և էներգիայի ծախսերի, փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0.1%-ով։

Սպառողական գների ինդեքսը նախորդ ամիս հունվարի համեմատ նվազել է 0.2%-ով, մինչդեռ փորձագետներն ակնկալում էին 0.1% անկում։