Ինը ժամով կդադարեցվի Մասիս քաղաքի ջրամատակարարումը

Ինը ժամով կդադարեցվի  Մասիս քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի  Մասիս քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։