Հրապարակվել է Մակրոտնտեսական զարգացումների հունվար ամսվա ամփոփագիրը

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության Մակրոտնտեսական զարգացումների հունվար ամսվա ամփոփագիրը։
2025թ.-ի հունվար ամսին`
2025թ.-ի հունվար ամսին`
- պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 29.4%
- ծախսերի աճը` 19.7%
- հարկային եկամուտների աճը` 31.1%
Տնտեսության արտաքին հատված
Հունվարին արձանագրվել է ապրանքների արտահանման և ներմուծման կտրուկ անկում ՝ պայմանավորված վերաարտահանման նվազմամբ։ Դրամի փոխարժեքը դրսևորել է կայուն վարքագիծ։ Տարեսկզբին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 9,6%-ով։
Տնտեսության իրական հատված
Տնտեսական ակտիվությունը հունվարին կազմել է 7.1%` հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով։ 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%, իսկ բնականոն գնաճը ՝ 1.2%:
Ֆինանսական հատված
Բանկային համակարգի ֆինանսական միջնորդությունը շարունակել է առաջանցիկ լինել տնտեսական ակտիվության համեմատ։ Վարկերի ծավալների աճը կազմել է 26, 2%, իսկ ավանդներինը՝ 14,2 %
Մանրամասները` minfin.am