Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին գտնվող Դեվդորակիի թունելը ժամանակավորապես կփակվի. կգործի շրջանցիկ ճանապարհ

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, մարտի 13-ին՝ ժամը 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ «Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական նշանակության (Ն-205) Դեվդորակիի թունելի շրջանցիկ ճանապարհով։ Ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության վերահսկմամբ ու համակարգմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։