2024թ-ին Արմստատի հրապարակումների ընդհանուր ծավալը կազմել է 475 միավոր

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի աշխատանքային գործունեության հաշվետվությունը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հաղորդագրության՝ 2024թ. նախատեսված և իրականացման ենթակա աշխատանքների ընդհանուր ծավալը փաստացի կազմել է 475 միավոր (2023թ.՝ 473), իսկ հաճախականությունը հաշվի առած՝ 2 128 միավոր (2023թ. 2 095 միավոր), ինչն ամբողջությամբ կատարվել է:
«Ծրագրով նախատեսված 2024թ. միջոցառումները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհների միջոցների հաշվին: Բյուջետային հայտերի հիման վրա դրամարկղային ծախսը 2024թ. կազմել է 3 864 718.1 հազ. դրամ:
Տեղեկատվահրատարակչական գործունեության մասով 2024թ. Արմստատի կողմից հրապարակվել է Ծրագրով նախատեսված 57 անուն հրապարակում, որից 20 անուն վիճակագրական ժողովածու, 18 անուն վիճակագրական տեղեկագիր (հաճախականությունը հաշվի առած՝ 60), «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը՝ թվով 2 անուն՝ հայերեն և ռուսերեն, (հաճախականությունը հաշվի առած՝ 24), ինչպես նաև 17 անուն մամուլի հաղորդագրություն (հաճախականությունը հաշվի առած՝ 58)»:
Ամբողջությամբ՝ https://armstat.am/file/doc/99556643.pdf