Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացան ցորենի դաշտում

Հողի խոնավությունը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի, զարգացման և բերքի հիմնական գործոններից մեկը։

Հողի խոնավության գարնանային պաշարների ճիշտ և ժամանակին գնահատումը թույլ է տալիս խոնավության պակասի դեպքում ժամանակին կազմակերպել հալոցքային ջրերի կուտակման, բույսերի սնուցման, հողի գարնանային խոնավության պաշարների պահպանության, ոռոգման ցանցի ժամանակին նախապատրաստման և այլ բազմաթիվ աշխատանքներ։

Իսկ խոնավ տարիներին ժամանակին կազմակերպել գրունտային և հալոցքային ջրերի հեռացման աշխատանքները, կանխել հողի էռոզիոն պրոցեսները, զգալի խնայել ոռոգման ջրերը և այլը։

Ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում հողի արդյունավետ խոնավության գարնանային պաշարները վեգետացիայի վերսկաման պահին գնահատվում է՝

20սմ շերտում՝ 30-45մմ,

50սմ շերտում՝ 70-110մմ,

որը ցածր է բազմամյա միջին արժեքներից 5-10մմ-ով, որոշ տեղերում՝ մոտ բազմամյա միջին արժեքին։

Այս մասին նշվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գրառման մեջ: