Այսօր Երևանում անց է կացվել Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Այսօր  Երևանում անց է կացվել Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Մարտի 14-ին Երևանում անց է կացվել Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։

Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է․ «Մենք մեր առջև դնում ենք նպատակ՝ ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր սպառող կարող է վստահ լինել, որ մրցակցությունը հավասար է, իրավունքները՝ պաշտպանված, ապրանքները, ծառայությունները՝ և՛ ապահով և՛ որակյալ։ Սա, առաջին հերթին, նպաստում է բարեխիղճ տնտեսական գործունեության առաջընթացին և երկրի ընդհանուր տնտեսության զարգացմանը»։