Բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված Գյումրու «Զանգակ» մանկապարտեզը

Այսօր բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված Գյումրու «Զանգակ» մանկապարտեզը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Նշենք, որ «Զանգակ» մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 207 մլն 998 հազար դրամ է կազմել։