Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում վարչապետը որոշել է առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը.

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում վարչապետը որոշել է  առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը.

Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը: Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլն անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ»,- գրել է նա: