Ինչպե՞ս կանդրադառնա ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը Հայաստանի տնտեսության վրա. S&P Global

Ինչպե՞ս կանդրադառնա ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը Հայաստանի տնտեսության վրա. S&P Global

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հիպոթետիկ դադարեցումը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների, ներառյալ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի բանկային հատվածների վրա էական անմիջական ազդեցություն չի ունենա, ասված է S&P Global Ratings-ի վերլուծաբանների մեկնաբանության մեջ։

«Մենք 2025 թվականին բանկային հատվածի կայունության համար զգալի ռիսկեր չենք կանխատեսում, եթե հրադադարի ռեժիմն իրականանա»,- ըստ Investing.com-ի՝ ասված է զեկույցում։

Վերլուծաբանների կարծիքով՝ զինադադարի հաստատման դեպքում Կենտրոնական Ասիայի և Կովկասի բանկերից ավանդների կտրուկ արտահոսք չի լինի։ Նրանց տվյալներով՝ ոչ ռեզիդենտներից, հիմնականում Ռուսաստանից ավանդների ներհոսքն արդեն իսկ նվազել է 2022-2023 թվականների առավելագույն մակարդակներից հետո։

Ամբողջությամբ՝ news.am