Մայրաքաղաքի 2024-ի բյուջեի կատարողականը կազմել է 94,5%. Երևանի քաղաքապետ

Մայրաքաղաքի 2024-ի բյուջեի կատարողականը կազմել է 94,5%. Երևանի քաղաքապետ

Երևանի ավագանու այսօրվա նիստում ներկայացվել է մայրաքաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։  Հիմնական զեկուցողը Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանն է եղել։ Ավագանու անդամները, լսելով հաշվետվությունը, կենտրոնացել են չարված կամ թերի կատարված աշխատանքի վրա։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը վստահեցրել է, որ մայրաքաղաքի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ՝ նախատեսված 113 մլրդ 198 մլն–ի փոխարեն: Կատարողականը կազմել է 103,1 տոկոս:

«Վերանորոգում ենք ճանապարհները, փոխում ենք մայրաքաղաքի վերելակները, բարեկարգում ենք Երևանի տրանսպորտային համակարգը»,— մայրաքաղաքի զարգացման ծրագրով 2024 թվականին կատարած աշխատանքը ներկայացնում է Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։  

Ավագանու ընդդիմադիր անդամները հաշվետվության ներկայացումը «գեղեցիկ» են որակել ու կենտրոնացել չարված կամ թերի կատարված աշխատանքի վրա։ Ընդդիմադիրները կասկածի տակ են դրել 2024 թ․ ծրագրի գերակատարման մասին վստահեցումները։ Դրան ի պատասխան՝ հետևել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի արձագանքը՝ թերակատարումներ չունենք, ունենք գերակատարումներ, իսկ Երևանի 2024 թվականի բյուջեի կատարողականը շատ բարձ է։

Աղբյուրը՝ hy.armradio.am