ՏԿԵ նախարարի տեղակալը և Իրանի դեսպանը քննարկել են բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը նվազեցնելու կամ չեղարկելու հարցերը

ՏԿԵ նախարարի տեղակալը և Իրանի դեսպանը քննարկել են բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը նվազեցնելու կամ չեղարկելու հարցերը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։
Հանդիպման երկրորդ հատվածում քննարկվել են ավիացիայի ոլորտին վերաբերող հարցեր։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մասնագիտական շրջանակներում քննարկել հարցերը և կարճ ժամկետներում ներկայացնել առաջարկներ։