Հայտարարություն Պետական եկամուտների կոմիտեից

Հայտարարություն Պետական եկամուտների կոմիտեից

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն: Այս մասին ejc.am կայքին հայտնում են Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից։

Այդ կապակցությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը կոմիտեի վարչարարությունն ուղղվելու է այն ոլորտները (հարկ վճարողներին), որոնք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օբյեկտիվորեն ունեցել են հնարավորություն ապահովելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, սակայն փաստացի չեն կատարել:

Կոմիտեն հորդորում է  հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում: