ԱՄՆ-ը հայտնել է, որ Չինաստանը կրճատել է ապրանքների արտահանումը Ռուսաստան

ԱՄՆ-ը հայտնել է, որ Չինաստանը կրճատել է ապրանքների արտահանումը Ռուսաստան

Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտուրը կտրուկ նվազել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, չնայած այն հանգամանքին, որ Պեկինը պատժամիջոցներ չի կիրառել Մոսկվայի դեմ։ Այդ մասին հայտարարել են Վաշինգտոնում տեղակայված Պետերսոնի անվան Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտում։

«Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր դեպի Ռուսաստան արտահանման անկման գործընթացում Եվրամիությունից հետո երկրորդ ամենամեծ ներդրումն Չինաստանն է ունեցել»,-ասվում է կազմակերպության ուսումնասիրության մեջ:

Փորձագետները կարծում են, որ Չինաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման նվազումը կարելի է բացատրել նրանով, որ չինական ընկերությունները չեն ցանկանում կրկին ենթարկվել արևմտյան պատժամիջոցներին և դրանով իսկ կորցնել մուտքը դեպի արևմտյան տեխնոլոգիական շուկաներ։

Հետազոտության մեջ ասվում է, որ հատուկ գործողության սկզբից չինական ապրանքների արտահանումը Ռուսաստան 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 38%-ով։ Այս ցուցանիշը համապատասխանում է այն պետությունների միջին ցուցանիշին, որոնք չեն կիրառել հակառուսական պատժամիջոցներ։

Չինա-ռուսական ապրանքաշրջանառության նվազման երկրորդ պատճառը Չինաստանում գործող անդրազգային կորպորացիաների որոշումն է, որոնց այժմ բաժին է ընկնում Չինաստանի արտահանման կեսը։

Աղբյուրը՝   panorama.am