Ժամանակավոր սահմանափակում՝ 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար

Քանակական Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի ՀՀ 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման վրա։ ՀՀ կառավարության նիստում նշվել է, որ այս կարգը գործում է «ԵԱՏՄ ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշմամբ։
«Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում`` նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը»,– ասված է որոշման մեջ։
Որոշման մեջ նաև նշված է, որ ՀՀ տարածք ապրանքի ներկրման նպատակով դիմումատուն էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում, որի հիման վրա նախարարությունը բաշխում է դիմումատուների միջև քվոտայով նախատեսված ապրանքի մնացած մասը և պահանջվող տեղեկատվությունը փոխանցում պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև իրականացնում է ներկայում գործող որոշմամբ սահմանված ժամանակավոր քանակական սահմանափակման մասով հաշվառում։