Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ին կարող է գրանցել մոտ 6%–ի աճ․ ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ին կարող է գրանցել մոտ 6%–ի աճ․ ԿԲ խորհրդի անդամ
Իրական հատվածի մասնակիցների շրջանում ՀՀ ԿԲ–ի կազմակերպած հարցումները ցույց են տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճը կկայունանա մոտ 5%–ի մակարդակում, ընթացիկ տարվա ակնկալիքները 6%–ից մի փոքր պակաս են, ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Լևոն Սահակյանը։
«Հիմա կարելի է ասել, որ տնտեսությունը թևակոխում է կայունացման փուլ բարձր աճից հետո», – ասաց նա Cbonds–ի կազմակերպած Capital Markets Armenia III համաժողովի ժամանակ։
Հայաստանի տնտեսական աճը 2025թ․–ի պետբյուջեում նախատեսված է 5,1%–ի չափով։