Սահմանվել են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշները

Սահմանվել են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշները

Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Մասնավորապես, գործող օրենսդրությամբ բացակայում են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանների ներքին հարդարման նվազագույն ստանդարտներ (նորմեր), այն է՝ նվազագույն (արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման մարտկոցներով և այլն) չափանիշներ ներառող դրույթներ և նորմատիվներ։

Որոշմամբ առաջարկվում է կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ավարտական ակտի ու շահագործման թույլտվության ձևակերպման առանձնահատկությունների մեջ որպես ընդհանուր պահանջ սահմանել առանց ներքին հարդարման, սակայն նվազագույն չափանիշներ ներառող դրույթներ և նորմատիվներ։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող լրացումները և փոփոխությունները կնպաստեն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ավելի որակյալ՝ նվազագույն ներքին հարդարմամբ բնակարանների շահագործմանը և լուրջ խթան կհանդիսանան կառուցապատման ոլորտի զարգացման համար: