ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այցելել են ՄՍԾ Աբովյանի տարածքային կենտրոն

ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այցելել են ՄՍԾ Աբովյանի տարածքային կենտրոն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանն այսօր այցելել են ՄՍԾ Աբովյանի տարածքային կենտրոն։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում փորձարկվող անապահովության գնահատման նոր համակարգի աշխատանքներին, գործընթացի մանրամասներին։
Վերջիններս զրուցել են նաև աշխատակիցների հետ դիմումի ընդունման, գնահատման ընթացակարգի, ընտանիքների սոցիալ-տնտեսական ներառման կամ ակտիվացման հարցերի շուրջ։