Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը

Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը

Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ժողովի անցկացման նպատակն էր ներկայացնել ԱԱՊՀ վերջին երկու տարիներին գրանցած ձեռքբերումները, քննարկել առաջիկա նախաձեռնություններն ու սահմանել գործարար համայնքի ռազմավարական առաջնահերթությունները:

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։