ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը այսօր ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը  այսօր ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ) կողմից հաստատված PVS Gap Analysis Update առաքելության շրջանակներում։

Քննարկվել են անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտների առաջնահերթությունները։ Այս համատեքստում հյուրերին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել և ներկայումս իրականացման փուլում է գտնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։