«Գազպրոմ»-ն Ուկրաինայի տարածքով օրական 42,1 մլն խ/մ գազ է մատակարարում Եվրոպային

«Գազպրոմ»-ն Ուկրաինայի տարածքով օրական 42,1 մլն խ/մ գազ է մատակարարում Եվրոպային

«Գազպրոմ» ընկերությունը օրական 42,1 մլն խ/մ ծավալով բնական գազ է մատակարարում Եվրոպային ՝ «Սուջա» գազաչափ կայանի միջոցով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է  «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: Նա նաև նշել է, որ «Սոխրանովկա»-ի միջոցով գազի տարանցման հայտը մերժվել է Ուկրաինայի կողմից:

Աղբյուրը՝   b24.am