«HONEY-MONEY» ծրագիրը Սյունիքի մարզի Կապան համայնքի, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն բնակավայրերի բնակիչների համար

«HONEY-MONEY» ծրագիրը Սյունիքի մարզի Կապան համայնքի, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն բնակավայրերի բնակիչների համար
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առաջարկով ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը 2024 թվականի նոյեմբերին իրականացրել է «HONEY-MONEY» և «Չիր-Չիր» ծրագրերը Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Շիկահող, Սրաշեն և Ճակատեն բնակավայրերի բնակիչների համար։

«HONEY-MONEY» ծրագրի «Մեղվաբույծների մասնագիտական զարգացում» երկօրյա դասընթացը հաջողությամբ ավարտած 19 շահառուները ստացել են 2-ական փեթակ և տեղեկատվական ուղեցույցներ՝ փեթակներն օգտագործելու վերաբերյալ։

Այնուհետև ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը իրականացրել է «Չրագործության հիմունքներ» թեմայով մեկօրյա դասընթաց, որին մասնակցել է Շիկահող բնակավայրի 20 բնակիչ։

«Չրագործության հիմունքներ» դասընթացի շրջանակում 14 շահառուի տրամադրվել է 5-ական չրի չորացման ցանց։