Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարության վճարային համակարգերի արդիականացման հրաման է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արդիականացնել ֆինանսների նախարարության վճարային համակարգերը։ Ըստ CNN-ի՝ Թրամփը դրա վերաբերյալ հրաման է ստորագրել։
Վարչակազմի պաշտոնյան կարգադրությունը նկարագրել է որպես թղթային չեկերին առնչվող թափոնների, խարդախության և չարաշահումների նվազեցման միջոց:
Պաշտոնյան հայտարարել է, որ պատմականորեն թղթային չեկերն ավելի հաճախ են դարձել խարդախության թիրախ, քան դրամական փոխանցումների վճարումները: Հրամանն ուղղված է հնարավորության դեպքում դեպարտամենտին մղել վճարման օնլայն եղանակներից օգտվելուն: