hy.armradio.am․ Զգուշացե՛ք, գրում է «հեշտ փողերի սիրահարը»

hy.armradio.am․ Զգուշացե՛ք, գրում է «հեշտ փողերի սիրահարը»

Օնլայն եղանակով ակնթարթային վարկը հեշտ և արագ ձևակերպելու հնարավորություններից փորձում են օգտվել դրամաշորթները։ Մեխանիզմները տարբեր են, նպատակը՝ մեկը՝ ուրիշի անունով նույնականացվել, ստանալ վարկ, գումարը փոխանցել այլ հաշվեհամարի և առանց հետքեր թողնելու անհետանալ։

Մեկ հպում ստեղնաշարին և ավելի քան 1 մլն դրամ քո անունից՝ ուրիշին։ 2023 թ․սեպտեմբերին «մի խոհանոցային վառարան» վաճառելու պատմությունը Վերգինե Առաքելյանի համար դարձավ կեղծ գնորդին վառարանի գնից 30 անգամ մեծ գումար փոխանցելու պատճառ․ պատմությունն իրական է, դեպքի մասին հաղորդագրությունը՝ համանման բազմաթիվ գործերի  հետ ՀՀ Քննչական կոմիտեում են։

Եթե օնլայն հարթակի միջոցով որևէ իր եք վաճառում, օրերից մի օր կարող եք պարզել, որ վճարում եք դուք, ոչ թե գնորդը։ Վերգինեն list.am կայքում իր վառարանը 35 հազար դրամ էր գնահատել, բայց իր կամքից անկախ՝ դարձավ անհայտ զեղծարարի ստացած 1 մլն  դրամ վարկի մայր գումարը և տոկոսները մարող։

«List.am կայքում վաճառքի վառարան ենք տեղադրել, հայտնվել է գնորդը, WhatsApp-ի միջոցով գրել է հաղորդագրություն, որ մտադրություն ունի գնելու ապրանքը։ Ինքը քանի որ, ըստ իր հաղորդագրության, գտնվում էր Գավառում, խնդրում էր, որ ապրանքն առաքիչը մոտենա վերցնի։ Ինձ կասկած չհարուցեց, որովհետև ապրանքը լրիվ նոր էր, համաձայնեցի»։

WhatsApp մեսենջերով Անաստասիա Բադալյան անունով ռուսերեն գրող անհայտ դրամաշորթը Վերգինեի համաձայնությունը ստանալուն պես ուղարկում է առաջին հայացքից Հայփոստի կայքէջին շատ նման, բայց իրականում կեղծ մի էջի հղում և զրուցակցիս առաջարկում է վառարանի գումարը ստանալու համար մուտքագրել բանկային հաշվեհամարը։ Հետո կեղծ էջի պահանջով նա կատարում է ճակատագրական սխալը։

Ամբողջությամբ՝ hy.armradio.am