ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը

Ազգային ժողովը  վավերացրեց Հայաստանի  և Չինաստանի  Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ այն պահից, երբ կողմերը փոխանակեն դրա վավերացման մասին դիվանագիտական ծանուցումներ։  

2024 թ. հունիսին Երևանում ստորագրված համաձայնագիրըն նպատակ ունի բացառել եկամուտների կրկնակի հարկումը և ստեղծել կանխատեսելի ու կայուն հարկային միջավայր կողմերի գործարարների համար։ Փաստաթուղթը սահմանում է շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը, ինչպես նաև ներդնում է կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և վեճերի լուծման մեխանիզմներ։

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Հոնկոնգի միջև ապրանքաշրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների շարժին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2023 թվականին ՀՀ և Հոնկոնգի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 855 մլն ԱՄՆ դոլար։