Կարծում եմ՝ լուծում մոտակա օրերին կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդիրների մասին

Կարծում եմ՝ լուծում մոտակա օրերին կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդիրների մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Վրաստանի մաքսակետերում խնդիրներ են առաջանում հայկական բեռնատարների հետ կապված:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ խնդրի մասին տեղյակ են:

«Տնտեսվարողները մեզ տեղեկացրել են, և մենք ակտիվ աշխատում ենք մեր Վրաստանի գործընկերների հետ և, ըստ էության, նախնական պատասխան-դիրքորոշումը հետևյալն է, որ օրենսդրության համապատասխան աշխատանքներ են իրականացվում: 

Ուզում եմ նշել, որ առանձին դեպքեր են ձեր նշած դեպքերը, դրանք ընդհանուր դեպքեր չեն, բայց պետք է ասեմ, որ աշխատում ենք, և կարծում եմ, որ լուծում մոտակա օրերին կունենանք»,- նշեց նախարարը: