Առանձին շրջաններում կարճատև անձրև է սպասվում. Եղանակը Հայաստանում

Եղանակը կշարունակի տաքանալ։ Մինչև մարտի 29-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Այսօր Երևանում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը ցերեկը կլինի +17-ից +18, իսկ գիշերը` +8-ից +10:
Այսօր և վաղը` երեկոյան ժամերին, Հայաստանի առանձին շրջաններում ևս կարճատև անձրև է սպասվում, ջերմաստիճանը ցերեկային ժամերին որոշ տարածաշրջաններում կկազմի +25 ։