«Փաստ». ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում այս օրերին սպասողական վիճակ է: Ըստ մեր աղբյուրի, ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11-ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և սպասում են, որ ամեն պահի կարող են «sms» ստանալ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչու են տեսչական մարմին այցելել ՀԿԱԾ աշխատակիցները: Հարությունյանը նախ նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի, ապա աշխատանքային օրվա ավարտին ասաց, թե իրենց մոտ որևէ մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից չի եկել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում