Հայաստանը առևտրային տաղավարներ կբացի Ղազախստանի շրջաններում

Հայաստանը առևտրային տաղավարներ կբացի Ղազախստանի շրջաններում
Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի շրջաններում, Աստանայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Բացի այդ, Հայաստանը հետաքրքրված է «Խորգոսում» խանութների ցանց բացելու հարցում։
Միրզոյանը նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության ներուժը զգալիորեն գերազանցում է նախկին ցուցանիշները։
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի զարգացնել և ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները, որոնք ռազմավարական ուղղվածություն ունեն: Մեր փոխայցերը և ակտիվ շփումները ամուր հիմք են դնում մեր գործընկերության համար», - նշել է նա ղազախ գործընկեր Մուրատ Նուրտլեուի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ:
ՀՀ արտգործնախարարի խոսքով` կողմերը պայմանավորվել են կրկնապատկել ջանքերը՝ 2024-2025 թվականների համար երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։
Աղբյուրը՝  arm.sputniknews.ru