Հիմնանորոգվում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում են Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

8.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։ Իրականացվել են հողային աշխատանքներ, ներկայում կատարվում են արհեստական կառուցվածքների, ճանապարհային պաստառի կառուցման աշխատանքներ։

Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 700 մլն դրամ։

Աղբյուրը՝   factor.am