Տավուշում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով

Տավուշում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով

Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափումներ՝ բնակավայրեր տանող ճանապարհների առավել վտանգավոր հատվածներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված ռիսկերից ելնելով՝ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին, իսկ մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակից Լուսահովիտ տանող ճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ուժերով։

Աշխատանքների նպատակն էր կանխել ճանապարհներին քարաթափման հնարավոր հետևանքները,ապահովել քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը։